ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեղական հանրաքվե

Տեղական հանրաքվե
30.04.2024 | 11:11

Հարգելի քաղաքացիներ և Կիրանցի բնակիչներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեղական հանրաքվեի մասին օրենքի դրույթներ։

ՈՒշադիր կարդացեք և գնացեք տեղական հանրաքվեի։

Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին, օգտվեք մեր երկրի օրենսդրության հնարավոր լուծումներից։

Հիշեք, որ տեղական հանրաքվեի որոշումը կարող է բեկանել միայն տեղական հաջորդ հանրաքվեն։

Հիմա ուշադիր կարդացեք օրենքի դրույթները։

ՀՈԴՎԱԾ 4.

Տեղական հանրաքվեի դրվող հարցերը

1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության հանրային

հարցերը, բացառությամբ՝

1) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն

ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերի,

2) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող

Հարցերի,

3) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերի,

4) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների

կատարման կամ փոփոխման մասին հարցերի,

5) համայնքի սեփականության օտարման մասին հարցերի,

6) բնակչության պաշտպանության, առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ

միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերի,

7) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելանոցներին վնաս հասցնող հարցերի,

8) տեղական հարկերին, տուրքերին, վճարներին վերաբերող հարցերի,

9) միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ հարցերի,

10) այն հարցերը, որոնք արդեն իսկ դրվել են տեղական հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և

նույնաբովանդակ են:

1.1. Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական

նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման

հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:

Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված

տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:

2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը կարող է փոփոխվել միայն տեղական հանրաքվեով:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ